Զամբյուղ


Լեզու`
Կազմ`

Դեռևս 1912 թ․-ին Կոմիտասը շեշտել է, որ դպրոցի նպատակն է «մանուկի հոգեկան զգացումներին հավասարակշիռ դաստիարակություն տալը»։ Այդ խնդիրը արդիական է առ այսօր։
Դասագիրքը հարմարեցված է «Երաժշտություն» առարկայի չափորոշչի պահանջներին, սակայն ունի իր տրամաբանությունը, ըստ որի՝ երաժշտությունը կապակցված է շրջապատող իրականության երևույթների հետ։ Ուսումնական նյութերի հիմքում հայկական երաժշտությունն է՝ հայ կոմպոզիտորների մանկական ստեղծագործությունները և ժողովրդական երգերը․ աստիճանաբար ներկայացվում է նաև այլազգի կոմպոզիտորների երաժշտությունը։ 
Դասագիրքը նախատեսում է գործունեության բազմազան ձևեր։ Այդ ձևերից առաջնայինն է երգեցողությունը։ Սակայն ոչ պակաս կարևոր են երաժշտության ունկնդրումը, պարը, ռիթմական շարժումը և վարժությունները, խաղը, շուտասելուկները, սովորողների հետ զրույցները, երաժշտության տպավորություններով նկարչությունը։ Դասագիրքը հաշվի է առնում նաև Հայաստանի դպրոցների ներկայիս կահավորումը։

Դասագրքին կից նյութերը տե՛ս այստեղ։ 

Հասանելի է դասագրքի PDF տարբերակը:

Դասագրքի մեթոդական ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ։ 
 

 

Երաժշտություն 1
հայերեն
2025

փափուկ
64
20.6X26 սմ
978-9939-99-259-4
Հեղինակի այլ գրքեր
Քեզ կարող է հետաքրքրել
Բաժանորդագրվիր մեր նորություններին