Զամբյուղ


Մայրենի 3: Ուսուցչի ձեռնարկ։ Դաս առ դաս պլանավորում։ Մաս 2

4200 դր.

Մայրենի 3: Ուսուցչի ձեռնարկ։ Դաս առ դաս պլանավորում։ Մաս 2

4200 դր.
Լեզու`
Կազմ`

«Մայրենի 3․ Ուսուցչի ձեռնարկը» ունի հստակ կառուցվածք։ Այն ներառում է դասագրքի ընդհանուր քարտեզն ու համառոտ ամփոփագիրը, որոնք թույլ են տալիս ուսուցչին արագ կողմնորոշվել նյութի մեջ։ Յուրաքանչյուր դասի համար նյութը ներկայացված է հետևյալ հստակ բաժիններով՝ «Գիտելիք», «Ռազմավարություն», «Ե՛կ քննարկենք», «Հմտություններ», «Արժեք և վերաբերմունք», «Նպատակային խոսք», «Համագործակցում ենք», «Գնահատում»։ Այս կառուցվածքը նպաստում է դասի արդյունավետ պլանավորմանը։

Ձեռնարկն առաջարկում է ուսուցման արդիական մոտեցումներ՝ հիմնված կարդալու/լսելու/դիտելու ռազմավարությունների վրա։ Ներկայացված են նաև այլ կարևոր մոտեցումներ, ինչպիսիք են՝ պատճառ-հետևանքային կապերի հաստատումը, համեմատում-հակադրումը, եզրակացությունների կատարումը, կապերի ստեղծումը և բառապաշարի նպատակային զարգացումը («Ծանոթ-անծանոթ բառեր», «Բառը՝ բանալի, բառը՝ աշխարհ»)։

Այլ առավելություններ 

- Պարունակում է մեթոդների և խաղերի հատուկ շտեմարան՝ ստեղծարար և համագործակցային դասեր կազմակերպելու համար։ 
- Ապահովում է գնահատման ամբողջական շրջափուլ՝ ներառելով հայտորոշիչ, ձևավորող և ամփոփիչ գործիքներ, ինչպես նաև ինքնագնահատման հստակ ձևաչափեր («Ես արդեն կարող եմ», «Գնահատիր ձեռքբերումներդ»), որոնք օգնում են սովորողներին գիտակցել իրենց առաջընթացը։
- Տրամադրում է մեթոդական հիմնավորված խորհուրդներ՝ ուղղված դասավանդման որակի բարձրացմանը և ուսուցչի շարունակական մասնագիտական զարգացմանը։

Ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղ

Մայրենի 3 դասագիրքը հրատարակչության կայքում.
Մաս 1
Մաս 2

Մայրենի 3։ Թեմատիկ պլանավորում-ը նույնպես հասանելի է։ 

 

Մայրենի 3: Ուսուցչի ձեռնարկ։ Դաս առ դաս պլանավորում։ Մաս 2
հայերեն
2025

փափուկ
328
17x24 սմ
978-9939-99-333-1
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին