Զամբյուղ


Մայրենի 1։ Ամփոփիչ գրավոր աշխատանքներ։ Տարբերակ Ա

350 դր.

Մայրենի 1։ Ամփոփիչ գրավոր աշխատանքներ։ Տարբերակ Ա

350 դր.

«Մայրենի 1» դասագրքի ամփոփիչ գրավոր աշխատանքները ներկայացված են երկու տետրով՝ Ա և Բ տարբերակներով։ Յուրաքանչյուր տետր ներառում է երեք աշխատանք։ Ամեն աշխատանքի հիմքում առաջին դասարանցուն ծանոթ իրավիճակ ներկայացնող պատմություն է, որը միավորում է դասագրքի երկու թեմաների առանցքային գաղափարները։ Երեք աշխատանքներն ընդգրկում են դասագրքի բոլոր վեց թեմաները։

Առաջադրանքներն ուղղված են հասկանալով կարդալու, գրվածքից անհրաժեշտ տեղեկություն գտնելու, պատմության հիմնական միտքն ըմբռնելու, դեպքերի հաջորդականությունը որոշելու, պատճառահետևանքային կապեր բացահայտելու, լեզվական գիտելիքները կիրառելու և սեփական մտքերը գրավոր արտահայտելու կարողությունների գնահատմանը։

Յուրաքանչյուր աշխատանքում ներկայացված են գրվածքի ընտրության մեթոդական հիմնավորումը և տարիքին համապատասխան բազմազան առաջադրանքները։ Առաջադրանքներին հաջորդող առանձին բաժնում յուրաքանչյուր առաջադրանքի համար հստակ ձևակերպված են ստուգվող կարողություններն ու ակնկալվող վերջնարդյունքները։

Ա և Բ տարբերակներում պատմություններն ու ակնկալվող վերջնարդյունքները նույնն են, իսկ առաջադրանքների մի մասը տարբեր է։

Տետրերի առանձնահատկությունը գնահատման երեխայակենտրոն մոտեցումն է։ Պարզ ձևակերպումներով ու պատկերանշաններով ինքնագնահատման աղյուսակն օգնում է սովորողին հասկանալ, թե ինչն է ստացվել և ինչի վրա դեռ պետք է աշխատել։ Ուսուցիչը լրացնում է գնահատման իր աղյուսակը և այն ընթերցում սովորողի հետ։ «Ուսուցչի խոսքը սովորողին» բաժնում ուսուցիչը կարող է գրավոր արձագանքել երեխայի աշխատանքին՝ նշելով նրա ձեռքբերումները։

Մայրենի 1։ Ամփոփիչ գրավոր աշխատանքներ։ Տարբերակ Ա
2026

փափուկ
16
17x24 սմ
978-9939-99-460-4
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին