Զամբյուղ


3800 դր.
3800 դր.
Լեզու`
Կազմ`

Ուսուցչի ձեռնարկ

«Մայրենի 1» դասագրքի՝ «Դաս առ դաս պլանավորում» ուսուցչի ձեռնարկը նախատեսված է առաջին դասարանի ուսուցիչների համար։ Այն ներառում է «Մայրենի 1» դասագրքի վեց թեմաների բոլոր դասանյութերի դաս առ դաս պլանավորումը՝ օգնելու ուսուցչին մայրենիի դասավանդումը կազմակերպել համակարգված, նպատակային և արդյունավետ:
Ձեռնարկում յուրաքանչյուր թեմայի համար ներկայացված է հստակ կառուցվածք՝ վերջնարդյունքներով, խաչվող հասկացություններով, իսկ ամեն դասաշար տրված է գործնական քայլաշարով:
Ձեռնարկում մեծ տեղ է տրված սովորողների մեջ արժեքների և վերաբերմունքի ձևավորմանն ուղղված առաջադրանքներին և դրանց մեկնաբանմանը: Յուրաքանչյուր դասի համար մշակված են հետաքրքիր մուտք, հիմնական և ամփոփիչ փուլեր, բազմազան խաղեր ու ստեղծագործական առաջադրանքներ, ձևավորող գնահատման գործիքներ։
«Դաս առ դաս պլանավորում» ձեռնարկը աջակցություն է ուսուցչին՝ դասի պլանավորումը հեշտացնելու, ժամանակը արդյունավետ կառավարելու և ուսուցումը կենդանի ու սովորողակենտրոն դարձնելու համար։

Մայրենի 1։ Դաս առ դաս պլանավորում
հայերեն
2026

փափուկ
288
17x24 սմ
978-9939-​99-417-8
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին