Զամբյուղ

Նվիրի՛ր հեքիաթ. «Զանգակ»-ի ամանորյա նորույթները

«Զանգակ»-ի տպարանում օրերս ակտիվ եռուզեռ էր․ չէ՞ որ մոտենում է ամենակախարդական ու հրաշքներով լի տոնը՝ Ամանորը։ Իսկ ի՞նչ Ամանոր առանց նվերների և սիրելի գրքերի։
Դեկտեմբերի 12, 2025 | Գայանե Ավդալյան

 
Սիրով ներկայացնում ենք այն նորույթ-գրքերը, որոնք Ձեզ են սպասում գրախանութներում Ամանորի նախաշեմին։ Ի դեպ, էջում ներկայացված բոլոր գրքերի հետ նվեր կստանաք նաև մեր ամանորյա գեղեցիկ էջանիշները։

 

Օկտավի Վոլտերս, «Սարյակի երգը»

Երկնքի անեզրությանը սովոր հերոսը՝ սարյակը, որոշում է երգ հյուսել աշխարհի չքնաղ լինելու մասին։ Նրա ընկերները՝ բուն, փայտփորիկը, ալկիոնը, արշալույսիկն ու մյուսները, հուշում են, թե հատկապես ինչի՜ մասին կարելի է երգել՝ ջրի, գիշերվա խորհրդավոր մթության, թոշնած ծաղիկների կամ քարերի։ Նրանք սովորեցնում են՝ ուշադի՛ր նայիր, որ տեսնես, ականջ դի՛ր, որ լսես։ Այս գեղեցիկ պատկերագիրքը Ձեր փոքրիկին կսովորեցնի նկատել աշխարհի գեղեցկությունը, ուշադրություն դարձնել ամեն մանրամասնի և լսել, թե ինչ է պատմում մեր մոլորակը։
 

Լուս Ռիպհախեն, «Շու՛տ արա, Գոռ»

Փոքրիկ Գոռն ու հայրիկը շտապում են իրենց սիրելի խմբի համերգին. ուշանալ չարժե։ Սակայն Գոռն ամբողջ ճանապարհին կանգ է առնում՝ ուսումնասիրելու գլխիվայր քայլող մլակին, կոկորդիլոս հիշեցնող ճյուղը, ապա թրջվում է ջրում, ցատկոտում, հաշվում պղպջակները։ Հայրիկն անընդհատ հորդորում է՝ շտապի՜ր։ Սակայն երբ հայրիկն անսպասելի վտանգի մեջ է հայտնվում, հասկանում է՝ Գոռը ճիշտ էր․ պետք է ավելի ուշադիր զննել շրջապատը, կենտրոնանալ մանրուքների վրա և չանել հապշտապ քայլեր։ Այս պատկերագիրքն ու հերոս Գոռը կդառնան Ձեր փոքրիկի լավագույն ընկերները։


Կրիստիանա Սորիանո, «Համբույրների կրպակ»

Ֆելիչեն վաճառում է համբույրներ բոլոր նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը՝ «բարի լույսի» ու «բարի գիշերի» համբույրներ, ջերմությունը ստուգող, հորաքույր Գուանդելինայի կամ տատիկի համբույրներ։ Դրանցից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի։ Օրինակ՝ առաջին համբույրը, որը եզակի նմուշ է և չի վաճառվում, պահվում է առանձին տարայի մեջ։ Այս համբույրները ջերմացնում են բոլոր միայնակ սրտերն ու սովորեցնում փոքրիկ ընթերցողին՝ նվիրել համբույրներ սիրելիներին՝ նրանց հոգին տաքուկ զգացումներով լցնելու համար։
 

Դավիդ Կալի և Մարկո Սոմա, «Շա՜տ մեծ խնդիրը»

Երկնքից մի մե՜ծ բան է ընկնում, ու բոլորը հավաքվում են դրա շուրջ՝ հասկանալու՝ ի՞նչ է դա և ինչպե՞ս պայքարել դրա դեմ։ Ոմանք սկսում են քաշքշել, պոկոտել ու փոքրիկ մատիկներով համտեսել այն։ Պարզվում է՝ այն քաղցր է ու հաճելի։ Հերոսները բաժանում են այդ մե՜ծ խնդիրն իրար մեջ ու եզրահանգում՝ ամեն բան լուծելի է, երբ բաժանված է մասերի։ Իսկ թե ի՜նչ «խնդրի» մասին է խոսքը, կիմանաք, երբ կարդաք այս չքնաղ պատկերագիրքը։ Նույն հեղինակներից մենք ունենք նաև Երջանկություն վաճառողը հրաշալի պատկերագիրքը։ 
 

Հետաքրքիր էին, չէ՞։ Մեր նորություններն այսքանով չեն ավարտվում։ Բազմաթիվ նոր գրքեր տպարանում սպասում են իրենց հերթին՝ բացահայտվելու և փոքրիկ ընթերցողների գրադարաններ հասնելու համար։

Սարյակի երգը

Օկտավի Վոլտերս

Համբույրների կրպակ

Կրիստիանա Սորիանո

Շուտ արա, Գոռ

Լուս Ռիպհախեն

Շատ մեծ խնդիրը

Դավիդե Կալի, Մարկո Սոմա

Երջանկություն վաճառողը

Մարկո Սոմա, Դավիդե Կալի

Պետրոսիկը և Լուսինը

Ալիս Բրիեռ-Հաքեթ, Սելիա Շոֆռեյ

Աշխարհի ամենալավ մայրիկը

Սեբաստիեն Պերեզ, Բենժամեն Լակոմբ

Մումիտրոլն ու առաջին ձյունը

Տուվե Յանսոն, Մայա Յոնսոն

Առանց ընտանիքի

Հեկտոր Մալո, Շառլոթե Դեմաթոնս

Մերի Փոփինս

​Փամելա Լինդոն Թրևերս, Ջուլիա Սարդա

Միո, իմ Միո

Աստրիդ Լինդգրեն, Յուհան Էգերկրանս

Կապույտ աղվեսը

Լիլիթ Ալթունյան

Բևեռային արջուկը

Հանս դե Բեեր

Նիլս Հոլգերսոնի զարմանահրաշ ճամփորդությունը Շվեդիայում

Սելմա Լագերլյոֆ, Մարտին վան դեր Լինդեն

Գաուդի. երևակայության ճարտարապետ

Սյուզան Բ. Կատզ, Լինդա Շվալբե

Բարեկիրթ գող Արսեն Լյուպենը

Մորիս Լըբլան, Վենսան Մալիե

Ալիսը հրաշքների աշխարհում (վերապատում)

Լուիս Քերոլ, Մանուելա Ադրեանի

Խորհրդավոր պարտեզը

Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ, Ինգա Մուր

Բաժանորդագրվիր մեր նորություններին