Գրքում ընդգրկվել են իտալացի մեծանուն գրող և դրամատուրգ Լուիջի Պիրանդելլոյի «Մեկ տարվա նովելներ» ժողովածուից չորս նովել՝ «Սև շալը», «Մատուռը», «Առաջին գիշերը» և «Ծուխը»: Նովելի վարպետը պատկերում է սիցիլիական հասարակության ամենատարբեր ներկայացուցիչների՝ վարպետի, սնանկացած սեփականատիրոջ, գռեհիկ գեղջուկի ու պատվազրկված կնոջ, տարիքն առած այրի տղամարդու ու երիտասարդ աղջկա կյանքի ողբերգական դրվագներ՝ իրեն բնորոշ սարկազմով ու լեզվական հնարքներով։