«Արևելյան պատմություններ» ժողովածուն միավորում է տասը նովել, որոնք ներշնչված են Միջերկրածովյան և Հեռավոր Արևելքի հնագույն լեգենդներից։ Այս պատմությունները հյուսված են համամարդկային արժեքների շուրջ՝ սեր և հայրենասիրություն, դավաճանություն և բարոյականություն, խաղաղություն և հույս։ Պատրանքն ու առասպելը այստեղ խոսում են պատկերավոր, գրեթե խորհրդանշական լեզվով, որի տակ թաքնված են խոր և գաղտնալից իմաստներ։
1967-ին, հեղինակի որոշ ուղղումներից հետո, «Գալիմար» հրատարակչությունը վերահրատարակել է ժողովածուն․ թարգմանությունը կատարված է այդ հրատարակությունից: