Զամբյուղ


4200 դր.
4200 դր.
Լեզու`
Կազմ`

«Մայրենի 4» դասագիրքը նպատակ ունի զարգացնելու ընթերցողական և հաղորդակցական կարողություններ սովորողակենտրոն դասավանդման միջոցով և համապատասխանում  է Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին։

Հիմնական առանձնահատկությունները.
1.    Յուրաքանչյուր թեմա և դաս նպաստում են սովորողի մեջ կարևոր հիմնարար արժեքների ձևավորմանը (օրինակ՝ պատասխանատվություն, արդարություն, հայրենիքի հանդեպ սեր)։ Դասագիրքը հարուստ է տարբեր ժանրերի ստեղծագործություններով, ինչը զարգացնում է սովորողների գրական ճաշակը։
2.    Ուսումնական նյութը ներկայացվում է «Պրպտիկի» և «Մտմտիկի» զրույցների միջոցով, որոնք սովորողների հետ միասին բացահայտում են ուսումնասիրվող թեմաները և խնդիրները։ Այս մոտեցումը դասընթացը դարձնում է  ավելի փոխներգործուն։
3.   Դասագիրքը նպատակ ունի զարգացնելու սովորողների ընթերցելու, գրելու, խոսելու, լսելու և քննադատական մտածողության հմտությունները։ Կազմված է այնպես, որ սովորողները կարողանան արտահայտել սեփական տեսակետը, քննարկել իրենց զգացմունքներն ու մտքերը, հիմնավորել իրենց կարծիքը և համագործակցել խմբում։
4.    Դասագրքի բովանդակությունը թույլ է տալիս սովորողներին կապելու իրենց ուսումնական գիտելիքները իրական կյանքի հետ, ինչը նպաստում է սովորած նյութի ամրապնդմանը և գործնական կիրառմանը։

Հասանելի է դասագրքի PDF տարբերակը։ 

Դասագրքին կից տեսաձայնային նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Առկա է «Մայրենի 4։ Դաս առ դաս պլանավորում։ Մաս 1» ուսուցչի ձեռնարկը։

 

Մայրենի 4։ Մաս 1
հայերեն
2025

փափուկ
112
20.6X26 սմ
978-9939-99-260-0
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին