Զամբյուղ


Երաժշտություն 9

3200 դր.

Երաժշտություն 9

3200 դր.
Լեզու`
Կազմ`

9-րդ դասարանի «Երաժշտություն» առարկայի դասագիրքն ունի երկու հիմնանպատակ՝ ամփոփել և համադրել հիմնական դպրոցում ստացած գիտելիքները, ինչպես նաև՝ ցուցադրել երաժշտության և իրական կյանքի միջև սերտ կապը։ Այդ կապը ցուցադրված է պատմական իրադարձությունների, բնության, մարդկանց կենցաղի, հավատալիքների հետ երաժշտության առնչությունների բացահայտման միջոցով։
Դասագիրքն անդրադառնում է այնպիսի հասկացություններին, ինչպիսիք են՝ մարդու երաժշտական ճաշակը և դրա ձևավորումը, այսօրվա երաժշտական միջավայրը։ 9-րդ դասարանում «Երաժշտություն» առարկայի կարևորագույն բաղադրիչներն են երաժշտության համատեղ ունկնդրումը և քննարկումը, դրա վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելը և բանավիճելը։ Որպես ունկնդրման և քննարկման նյութ ընտրված է ոչ միայն դասական, այլև տարբեր ազգերի ժողովրդական, ինչպես նաև պոպուլյար երաժշտությունը։ 
Դասագիրքը միտված է տարբեր մշակույթների և դարաշրջանների երաժշտության նկատմամբ բաց և հանդուրժողական վերաբերմունք ձևավավորելուն։ Անկախ սովորողների երաժշտական նախասիրություններից՝ նրանց առաջարկվում է նախևառաջ խորհել սեփական ընտրությունների մասին և քննադատաբար հիմնավորել դրանք։
Դասագիրքը նաև կարևոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի մշակույթի և երաժշտական կյանքի մասին, քննարկում է մշակութային միջոցառումներ այցելելու էթիկետի տարրական կանոնները։

Հասանելի է դասագրքի PDF տարբերակը։ 

Դասագրքին կից տեսաձայնային նյութերը՝ այստեղ։ 

Մեթոդական ձեռնարկին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

դասագիքը լինքը

 

 

Քռ լինքը

 

Երաժշտություն 9
հայերեն
2025

փափուկ
176
17x24 սմ
978-9939-99-239-6
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին