Զամբյուղ


Երաժշտություն 9։ Մեթոդական ուղեցույց

Երաժշտություն 9։ Մեթոդական ուղեցույց

2025 թ-ից «Երաժշտություն» առարկայի դասավանդումը շարունակվում է նաև հիմնական դպրոցի 9-րդ դասարանում։ 
Նկատի ունենալով ունկնդրման համար առաջարկվող նյութի որոշակի բարդացումը՝ մեթոդական ձեռնարկը պարունակում է հստակ ցուցումներ և առաջարկներ, որոնք ուսուցիչը կարող է հաշվի առնել իր աշխատանքում։ Ելնելով սովորողների պատրաստվածության մակարդակից և հետաքրքրվածությունից՝ նա կարող է հարմարեցնել դասագրքի նյութը սովորողների կարիքներին։ 
Ձեռնարկում հստակ սահմանվում են դասագրքի նպատակներն ու խնդիրները, ներկայացվում է դասագրքի կառուցվածքը, տրվում են դասագրքից օգտվելու համար կարևոր խորհուրդներ։ Առանձնակի տեղ է հատկացվում նախագծային աշխատանքների իրագործման, գնահատման հետ կապված առաջարկներին։ 
Թեև ուսուցչին առաջարկվում է ինքնուրույն բաժանել դասագրքի թեմաներն ըստ դասերի, տրվում է հեղինակի առաջարկած թեմաների բաժանումը։ Ընդ որում, ներկայացվում են ընտրված դասանյութերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, որոնք ուսուցիչը պետք է հաշվի առնի՝ յուրաքանչյուր դասի պլանը կազմելիս։ 
Ձեռնարկն ամփոփվում է առաջարկվող գրականության ցանկով, որի առանձին նյութերը ուսուցիչը կարող է առաջարկել նաև առարկայի նկատմամբ հատուկ հետաքրքրություն ցուցաբերող սովորողների ընթերցանության համար։

Երաժշտություն 9։ Մեթոդական ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղ։

Երաժշտություն 9։ Մեթոդական ուղեցույց
հայերեն
2025

978-9939-99-359-1
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին