Արվեստ 11 դասագրքի մեթոդական ձեռնարկը ներառում է․
• Դասագրքի կառուցվածքն ու նպատակները,
• Դասերի թեմատիկ պլանավորման և ժամաբաշխման նմուշը,
• Արվեստի տարբեր ժամանակաշրջանների (Վերածննդից մինչև 19-րդ դարի վերջ) ուսուցման մեթոդական մոտեցումները,
• Դիդակտիկ նյութեր՝ հարցեր, քննարկումներ, խմբային աշխատանքներ, նախագծային առաջադրանքներ,
• Ինտերակտիվ բաղադրիչներ՝ տեսա-ձայնային նյութերի և QR կոդերի օգտագործման ուղեցույց,
• Գնահատման չափանիշներ ու առաջարկվող ձևեր (ինդիվիդուալ, խմբային, նախագծային)։
Մեթոդական ձեռնարկը նախատեսված է օգնելու ուսուցչին արդյունավետ կազմակերպել դասերը, համադրել դասագրքի բովանդակությունը ժամանակակից մեթոդների հետ և ձևավորել սովորողների ստեղծագործական ու վերլուծական հմտությունները։
Արվեստ 11։ Մեթոդական ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղ։