Զամբյուղ


Երաժշտություն 1։ Ուսուցչի ձեռնարկ։ Երաժշտական նյութեր

2500 դր.

Երաժշտություն 1։ Ուսուցչի ձեռնարկ։ Երաժշտական նյութեր

2500 դր.
Լեզու`
Կազմ`

«Երաժշտություն» առարկայի դասավանդումն ունի իր կարևոր առանձնահատկությունները։ Սկզբում դեռևս կարդալ չիմացող, սակայն օրեցօր նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձեռք բերող սովորողներին դասավանդելն ուղղված է միառժամանակ մի քանի խնդրի լուծման։ Բացի առարկայի անմիջական խնդիրներից, դա նաև լեզվական և համագործակցական ունակությունների զարգացումն է, ինչպես նաև երաժշտության միջոցով իրականության նկատմամբ անմիջական զգացմունքային արձագանքի ձևավորումը։ Այդ բոլոր հարցերում անգնահատելի է երգերի դերը։

Հենց սա է ընկած ուսուցչի ձեռնարկում կատարված փոփոխությունների հիմքում։ Ի տարբերություն առցանց տարբերակի՝ ձեռնարկի այս տպագրական, թղթային տարբերակի հայեցակարգային փոփոխությունն այն է, որ, այլևս շեշտ չդնելով երգերը միայն ուսուցչի կատարման օգնությամբ սովորելու վրա, այստեղ QR կոդերի տեսքով տեղադրված են երգերի ձայնագրությունները, որոնք կօգնեն թե՛ ուսուցիչներին, թե՛ սովորողներին։ Կարևոր է, սակայն, որ այդ ձայնագրությունները կատարված են ոչ թե մեծահասակ երգիչների, այլ հենց երեխաների կողմից՝ պահպանելով սովորողների տարիքային խմբին համապատասխանող ձայնային որակները։

 

Երաժշտություն 1։ Ուսուցչի ձեռնարկ։ Երաժշտական նյութեր
հայերեն
2025

փափուկ
160
17x24 սմ
978-9939-99-393-5
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին