«Ֆրանսերեն 4» աշխատանքային տետրն ամբողջությամբ համապատասխանում է «Ֆրանսերեն 4» դասագրքին, «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի 4-րդ դասարանի ծրագրի և հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին։
Տետրը բաղկացած է 2 մասից, յուրաքանչյուր մաս ընդգրկում է երեքական թեմա: Առաջին մասը ներառում է առաջադրանքներ ուղղված 1-ին, 3-րդ, 5-րդ թեմաների, իսկ 2-րդ մասը՝ 2-րդ, 4-րդ, 6-րդ թեմաների վերջնարդյունքների ձևավորմանը:
Աշխատանքային տետրում զետեղված են «գիտելիք», «հմտություն», «արժեք» և «դիրքորոշում» բաղադրիչների ձևավորմանն ուղղված լրացուցիչ առաջադրանքներ, այդ թվում՝ խմբային աշխատանքներ, ինչպես նաև յուրաքանչյուր թեմայի ավարտին նախատեսվող գնահատման և ինքնագնահատման աղյուսակներ։