1524-Ա/2 հրամանի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը հաստատում և երաշխավորում է այս ուսումնական նյութի գործածությունը։
Ժողովածուն նախատեսված է 4-րդ դասարանի ուսումնական գործընթացում հայտորոշիչ գնահատում իրականացնելու համար։ Ներառում է տարաբնույթ թեստեր, որոնք ներկայացված են թեմատիկ բաժանումներով և ամբողջությամբ համապատասխանում են առարկայական ծրագրի պահանջներին։
Թեստային առաջադրանքները մշակված են այնպես, որ թույլ են տալիս ուսուցչին հայտորոշել ոչ միայն սովորողների լեզվական գիտելիքները, այլև տեսողական և լսողական ընկալման, միջլեզվական համեմատության և փոխանցման, քերականական օրինաչափությունների ճանաչման և ընկալման, հաղորդակցական հմտությունների պատրաստվածության մակարդակը։
Թեստերում առանձնացված են հիմնարար գիտելիքի կամ հմտության ստուգման առաջադրանքներ։ Ժողովածուի յուրաքանչյուր թեմատիկ բաժին ավարտվում է գնահատման և վերլուծության սանդղակով։ Այն ուսուցչին հնարավորություն է տալիս իրականացնել որակական գնահատում՝ հասկանալու համար, թե սովորողն ինչպես է օգտագործում իր նախնական լեզվական փորձը, գիտելիքները, որքանով են զարգացած անհրաժեշտ հմտությունները նոր թեմայի ուսուցմանն ընդառաջ։