Դասագիրքը նախատեսված է հանրակրթական հիմնական դպրոցի երրորդ դասարանի համար:
Դասագրքի մեթոդական ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղ:
Դասագրքին կից տեսաձայնային նյութերը տե՛ս հետևյալ հղումով` «Ֆրանսերեն. 3-րդ դասարան»:
Հասանելի է դասագրքի PDF տարբերակը:
«Ֆրանսերեն 3» դասագրքի հայեցակարգի հիմքում «սովորել սովորեցնելու» դասագրքի գործառույթն է և
«լեզուն է գործողության մեջ» սկզբունքը՝ սոցիալական, հաղորդակցական և լեզվամշակութային համատեքստում։
Ի տարբերություն ընդունված մոտեցման՝ տարրական դասարանի սովորողի համար նախատեսված այս դասագիրքը
առաջին հայացքից չունի «հերոս»։ Բայց դա միայն առաջին հայացքից։ «Սովորել սովորեցնելու» դիդակտիկական
գործառույթի վրա հիմնված սույն հայեցակարգի տրամաբանությունից է բխում այն, որ դասագրքի «հերոս»-ը հենց
ինքը սովորողն է, իսկ դասագիրքը կարծես նրա կրթական առաջընթացն արտացոլող «օրագիր» լինի։
Դասագրքի բոլոր թեմաները, հնչյունների և տառերի ուսումնասիրության դասերը, բանավոր խոսքի զարգացման
տեքստերը ունեն ունկնդրելու հնարավորություն։ Բոլոր ձայնագրությունները կատարվել են լեզվակրի կողմից հենց
այս դասագրքի համար։
Դասագրքի բոլոր թեմաներն ունեն ՏՀՏ գործիքներով ստեղծված ուսումնական ռեսուրսներ, որոնք հեղինակային
են։