Զամբյուղ


Ֆրանսերեն 3։ Ամփոփիչ գնահատման թեստեր: Տարբերակ Ա

1200 դր.

Ֆրանսերեն 3։ Ամփոփիչ գնահատման թեստեր: Տարբերակ Ա

1200 դր.


1524-Ա/2 հրամանի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը հաստատում և երաշխավորում է այս ուսումնական նյութի գործածությունը։ 

Ժողովածուն նախատեսված է 3-րդ դասարանի ֆրանսերենի ուսումնական գործընթացում յուրաքանչյուր թեմայի ավարտին ամփոփիչ գնահատում իրականացնելու համար՝ հիմնվելով առարկայական չափորոշչով և ծրագրով սահմանված վերջնարդյունքների և սովորողի բնութագրիչների վրա։  

Ի տարբերություն գործնականում կիրառվող ամփոփիչ գնահատման թեստերի, որոնք ստուգում են միայն սովորողի քերականական գիտելիքներն ու թեմատիկ բառապաշարի յուրացումը՝ սույն ժողովածուի թեստերն ուղղված են լեզվական հիմնական հմտությունների՝ լսել և հասկանալ, կարդալ և հասկանալ, խոսել (փոխազդեցություն և արտահայտում) և գրել (գրավոր խոսք), գնահատմանն ու զարգացմանը։ 

Առաջադրանքները կառուցված են պարզից դեպի բարդ սկզբունքով, ինչը թույլ է տալիս վերհանել սովորողի գիտելիքների թե՛ մակերեսային, թե՛ խորքային շերտերը: Առաջադրանքների տիպերն առանձնացված են համապատասխան պայմանական նշաններով։  

Յուրաքանչյուր թեստի անբաժանելի մասն են կազմում գնահատման երկու սանդղակները: Առաջին սանդղակը նախատեսված է սովորողի ինքնագնահատման, երկրորդ սանդղակը՝ ուսուցչի համար։ Սխալների համատեղ քննարկումը և սանդղակների լրացումը թույլ են տալիս ճշգրտել յուրաքանչյուր սովորողի անհատական հետագիծը և պլանավորել հետագա աշխատանքը: 

Ամփոփիչ գնահատման սանդղակի բնութագրիչներն ու վերջնարդյունքները սահմանված են այնպես, ինչպես առարկայական ծրագրում և էլեկտրոնային մատյանում առկա սովորողի բնութագրիչներում։ Սա հնարավորություն է տալիս թեստերի արդյունքները հաջողությամբ տեղափոխել սովորողի բնութագիր։  

Ամփոփիչ գնահատման թեստերի ժողովածուն առկա է երկու տարբերակներով (Տարբերակ Ա,  Տարբերակ Բ), որոնք կիրառելի են ամբողջ ուսումնական տարվա համար։ 

Ֆրանսերեն 3։ Ամփոփիչ գնահատման թեստեր: Տարբերակ Ա
հայերեն ֆրանսերեն
2026

64
17x24 սմ
978-9939-99-426-0

 

 

Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին