Զամբյուղ


Ֆրանսերեն 4։ Մաս 1

Ֆրանսերեն 4։ Մաս 1

Դասագիրքը նախատեսված է հանրակրթական դպրոցի 4-րդ դասարանի համար և բաժանված է երկու մասի։ Յուրաքանչյուր մասը ներառում է երեք թեմա․ առաջինում ներկայացված են «Ազգություններ, իմ ազգությունը», «Առօրյա» և «Գնումներ» բաժինները։
Ուսուցումը կառուցված է «լեզուն գործողության մեջ» սկզբունքով․ քերականությունը ներկայացվում է գործնական ձևով և կիրառվում է խաղերի միջոցով, իսկ դասագիրքը նմանվում է նրա կրթական առաջընթացն արձանագրող «օրագրի»։ Դասագրքի Compréhension, Communication բաժինների տեքստերը, երկխոսությունները, Je m’entraîne à l’écoute. ենթաբաժնի առաջադրանքներն ունեն ունկնդրելու հնարավորություն, ձայնագրված են լեզվակիրների կողմից և ուղեկցվում են առաջադրանքներով։
Յուրաքանչյուր թեմայի նպատակներին համապատասխան առաջարկվում են նաև QR կոդերով հասանելի ՏՀՏ գործիքներով պատրաստված, հատուկ այս դասագրքի համար ստեղծված առաջադրանքներ։

Դասագիրքը հասանելի է նաեւ PDF տարբերակով։ 

Դասագրքի 1 և 2-րդ մասերին ուղեկցող մեթոդական ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղ։ 

Դասագրքին կից տեսաձայնային նյութերը կարող եք ներբեռնել այստեղ։ 

Ֆրանսերեն 4-ի թեմատիկ պլանավորմանը ծանթացեք այստեղ։

Ֆրանսերեն 4։ Մաս 1
հայերեն ֆրանսերեն
2025

փափուկ
88
20,6X26 սմ
978-9939-99-266-2
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին