Զամբյուղ


Ֆրանսերեն 3։ Հայտորոշիչ թեստերի ժողովածու

1200 դր.

Ֆրանսերեն 3։ Հայտորոշիչ թեստերի ժողովածու

1200 դր.

1524-Ա/2 հրամանի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը հաստատում և երաշխավորում է այս ուսումնական նյութի գործածությունը։ 

«Ի՞նչ և ինչպե՞ս հայտորոշել այն սովորողների դեպքում, որոնք նոր են սկսում ուսումնասիրել օտար լեզու․ հարցադրում, որի պատասխանն օտար լեզուներ դասավանդող ուսուցիչները չունեն։  

Ժամանակակից մանկավարժության այս հիմնախնդրին ուղղված մանկավարժա-մեթոդական ուսումնասիրությունների արդյունքում ստեղծված, միջազգային գիտաժողովներում ներկայացված «Ֆրանսերեն 3» հայտորոշիչ թեստերի ժողովածուն տալիս է այդ հարցադրման պատասխանը։ Այն նորույթ է  օտար լեզուների դասավանդման սկզբնական փուլում հայտորոշիչ գնահատման համակարգված մեթոդաբանության մշակման և ներկայացման տեսանկյունից, քանի որ առաջարկում է համալիր գործիքակազմ, որը ներառում է ոչ միայն նպատակային առաջադրանքներ, այլև դրանց վերջնարդյունքների չափման և հայտորոշման արդյունքների վերլուծության գործիքներ։  

Ժողովածուն ներառում է տարաբնույթ թեստեր, որոնք ներկայացված են թեմատիկ բաժանումներով և ամբողջությամբ համապատասխանում են առարկայական ծրագրի պահանջներին։ Թեստային առաջադրանքները մշակված են այնպես, որ թույլ են տալիս ուսուցչին նոր թեմայի ուսուցմանն ընդառաջ հայտորոշել սովորողների ոչ միայն նախալեզվական գիտելիքները, այլ նաև նախնական լեզվական փորձը՝ փոխանցվող (տրանսֆերային) հմտությունները։ 

Թեստերում առանձնացված են հիմնարար գիտելիքի կամ հմտության ստուգման առաջադրանքներ։ Ժողովածուի յուրաքանչյուր թեմատիկ բաժին ավարտվում է գնահատման և վերլուծության սանդղակով, որն ուսուցչին հնարավորություն է տալիս իրականացնել որակական գնահատում։  

Ֆրանսերեն 3։ Հայտորոշիչ թեստերի ժողովածու
հայերեն ֆրանսերեն
2026

փափուկ
80
17x24 սմ
978-9939-99-418-5
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին