Զամբյուղ


Ֆրանսերեն 5։ Ուսումնական ձեռնարկ

4400 դր.

Ֆրանսերեն 5։ Ուսումնական ձեռնարկ

4400 դր.

Ուսումնական ձեռնարկ։ Հանրակրթական հիմնական դպրոցի 5–րդ դասարանի համար

2102-Ա/2 հրամանի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը հաստատում և երաշխավորում է այս ուսումնական նյութի գործածությունը։ 

«Ֆրանսերեն 5» ուսումնական ձեռնարկի հայեցակարգի հիմքում «սովորել սովորեցնելու» դասագրքի գործառույթն է և «լեզուն գործողության մեջ» սկզբունքը՝ սոցիալական, հաղորդակցական և լեզվամշակութային համատեքստում։ Սովորողը դիտարկվում է որպես սոցիալական դերակատար, որը լեզուն կիրառում է իրական կյանքին մոտհաղորդակցական իրավիճակներում։

Ուսումնական ձեռնարկը երաշխավորվել է գործածության ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով, համապատասխանում է ՀՊՉ-ի, «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի առարկայական ծրագրի և Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CECRL) համապատասխան մակարդակի պահանջներին։ Այն հնարավորություն է տալիս ապահովել «Ֆրանսերեն 3», «Ֆրանսերեն 4» դասագրքերի շարունակականությունը՝ առաջարկելով նոր մեթոդաբանություն։  

Ձեռնարկի հայեցակարգն ու կառուցվածքը հնարավորություն են տալիս զարգացնելու սովորողի լեզվական գիտելիքները, լսելու և հասկանալու, կարդալու և հասկանալու, բանավոր և գրավոր հաղորդակցության, բանավոր և գրավոր խոսքի հմտությունները, իսկ «Les valeurs qui nous guident», «Fenêtre sur la francophonie», «Ton avis compte!»բաժինները խթանում են քննադատական մտածողությունը, ֆրանկոֆոն մշակույթի ճանաչումըև արժեքային համակարգի զարգացումը։ Ներառվածեն նաև ուսումնական նախագծեր և դիդակտիկական տարբեր նշանակության ուսումնական խաղեր, իսկ ընթերցանության բաժնի մեթոդաբանությունը առաջարկում է ոչ թեպարզապես տեքստի ընթերցում, այլ ծառայում է որպես տեքստի հետ «հետազոտական» աշխատանք կատարելու գործիք։

Ձեռնարկին կից մեթոդական ուղեցույցը համալիր գործիքակազմ է, որն ուսուցչին ապահովում է դասավանդման պլանավորում ու մեթոդական աջակցություն։

Ֆրանսերեն 5։ Ուսումնական ձեռնարկ
հայերեն ֆրանսերեն
2026

փափուկ
160
20․6x27սմ
978-9939-99-459-8
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին