Զամբյուղ


Երաժշտություն 12

Երաժշտություն 12

Լեզու`
Կազմ`

12-րդ դասարանի «Երաժշտություն» առարկայի դասագիրքը նախատեսված է մեկ կիսամյակի համար։ Հաշվի առնելով այն, որ տվյալ դասագրքով սովորողներից շատերի համար ավարտվելու է երաժշտության ուսուցումը, ինչպես նաև նախորդ տարիների ընթացքում նրանց ստացած տեղեկությունները՝ ամփոփիչ դասարանի ծրագիրը նվիրված է երաժշտության ընդհանուր, փիլիսոփայական հարցերին։

Դասագրքի PDF տարբերակը հասանելի է առցանց։ 
Տեսաձայնային նյութերը կարող եք ներբեռնել այստեղ։
Մեթոդական ձեռնարկը՝ այստեղ։

Դասագիրքը պարունակում է երկու հիմնական թեմա՝ «Անցողիկը և հավերժականը երաժշտության մեջ» և «Ես և երաժշտությունը»։ Քննարկվող հարցերի շրջանակն էլ բավականին լայն է՝ հնագույն երաժշտությունից մինչև երաժշտության նորագույն դրսևորումներ, անգամ արհեստական բանականության ստեղծած երաժշտություն։

Առաջին թեման ներկայացնում է հնի և նորի անխզելի կապը՝ սովորողներին առաջարկելով խորհել մի շարք «բաց» հարցերի շուրջ, կատարել սեփական եզրակացություններ։ Երկրորդ թեման նվիրված է այսօրվա երաժշտության տարբեր դրսևորումներին՝ քննարկելով երաժշտության և ժամանակակից հասարակության կապը, տեղեկություններ հաղորդելով արդի երաժշտական ենթամշակույթների և միտումների մասին, նաև ծանոթացնելով սովորողներին երաժիշտների հետ գրագետ հարցազրույց անցկացնելու ձևերին։

Դասագրքի վերջին նյութը նվիրված է երաժշտության և լռության փոխհարաբերություններին՝ խորհրդանշական ձևով ամփոփելով «Երաժշտություն» առարկայի ողջ ընթացքը։

Երաժշտություն 12
հայերեն
2026

փափուկ
80
17x24 սմ
978-9939-99-249-5
Հեղինակի այլ գրքեր
Բաժանորդագրվիր մեր նորություններին