Ուղեցույցը կարող եք ներբեռնել այստեղ։
Դասագիրքը հասանելի է այստեղ։
12-րդ դասարանը դպրոցի ամփոփիչ տարին է, ուստի այդ տարվա դասանյութերը պետք է ամբողջացնեն և համադրեն դպրոցական ողջ ուսման ընթացքում ստացած գիտելիքները, կարողությունները և հմտությունները՝ շրջանավարտներին պատրաստելով բուհական կրթությանը կամ ինքնուրույն կյանքին։ Այդ նպատակից դրդված՝ 12-րդ դասարանի «Երաժշտություն» առարկայի դասագիրքն ու ուսուցչի ձեռնարկը գրված են հաշվի առնելով Բլյումի աստիճանակարգի վերին հատվածների հետ կապված հասկացությունները՝ վերլուծել, գնահատել, ստեղծել։
Ուսուցչի ձեռնարկի շարադրանքը շարունակում է նախորդ դասարանների դեպքում որդեգրած սկզբունքները՝ նախ, սահմանելով դասագրքի նպատակներն ու խնդիրները, ներկայացնելով դրա կառուցվածքը, այնուհետև անդրադառնալով դասագրքից օգտվելու համար կարևոր խորհուրդներին, նախագծային աշխատանքների իրագործմանը, գնահատման սկզբունքներին։
Թեև ուսուցչին առաջարկվում է ինքնուրույն բաժանել դասագրքի թեմաներն ըստ դասերի, տրվում է հեղինակի առաջարկած թեմաների բաժանումը։ Ընդ որում, ներկայացվում են ընտրված դասանյութերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, որոնք ուսուցիչը պետք է հաշվի առնի՝ յուրաքանչյուր դասի պլանը կազմելիս։
Ձեռնարկն ամփոփվում է առաջարկվող գրականության ցանկով, որի առանձին նյութերը ուսուցիչը կարող է առաջարկել նաև առարկայի նկատմամբ հատուկ հետաքրքրություն ցուցաբերող սովորողների ընթերցանության համար։